Որքա՞ն թոշակ է ստանում Ալլա Պուգաչովան և ո՞ւմ է փոխանցում այն

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամից ամսական ստանում է մոտ 50 հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Ալլա Բորիսովնայի պրոդյուսեր Ելենա Չուպրակովան։

«Ալլա Պուգաչովան իր կենսաթոշակը չի վերցնում, նա այն փոխանցում է իր հաշմանդամություն ունեցող երկրպագուին»,-հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Ալլա Բուգաչովան 73 տարեկան է։