Ինչպիսի՞ն էր Գարիկ Մարտիրոսյանը դպրոցական տարիքում

Ռուսական շոու-բիզնեսի աստղ, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է դպրոցական լուսանկարով:
«Ես սեպտեմբերի 3-ին: Արդեն չեմ հիշում 1926 թվականին, թե 1985»,- լուսանկարին կից կատակով նշել է Մարտիրոսյանը:
Հումորիստը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, սակայն հարցազրույցներից մեկում Մարտիրոսյանը խոստովանել է, որ շատ է բարկանում հիմար ու անտակտ մեկնաբանություններից:
«Երբ ինձ ասում են` քիթդ մեծ է և կզակ ունես, դու ծեր ես, ակնոց ես կրում, և ընդհանրապես, դու արդեն ճաղատացող, ծերացող հումորիստ ես, այդ ամենն ինձ ցավ է պատճառում, քանի որ դրանք հիմար մեկնաբանություններ են»,- անկեղծացել է Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանն իր հումորներում երբեք որևէ մեկի արտաքին տեսքը չի ծաղրում, միայն արվեստը։ Նա կարծում է, որ եթե չանդրադառնալ մարդու անձին, նրա ֆիզիկական տվյալներին, հիվանդությանը, վախերին, կյանքում ունեցած ողբերգությանը, այլ մեկնաբանել արվեստը, արարքները, այդ դեպքում նեղանալու առիթ չի լինի։