Շակիրային 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար

Իսպանիայի դատախազությունը պահանջել է ավելի քան ութ տարվա ազատազրկում և խոշոր տուգանք կոլումբիացի երգչուհի Շակիրայի համար, ով մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է El Pais հրատարակությունը։

Դատախազությունը պահանջում է Շակիրային ազատազրկել ութ տարի 2 ամսով։ Նրան սպառնում է նաև ավելի քան 23 միլիոն եվրո տուգանք:

Շակիրան մեղադրվում է 2012- 2014 թվականներին 14,5 միլիոն եվրո ընդհանուր գումարի հարկերից խուսափելու մեջ: Երգչուհու փաստաբանները պնդում են, որ այն ժամանակ նա թագավորության հարկատու չի եղել, քանի որ տարեկան 183 օրից ավելի չի ապրել այնտեղ։

Դատավարության նախօրեին դատախազությունը Շակիրային առաջարկել է ազատազրկումը փոխարինել տուգանքով, սակայն երգչուհին հրաժարվել է գործարքից։

Աղբյուր` Panorama.am