«Ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս». Սիրուշոն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն, ով այս շրջանում ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում, հրապարակել է հանգստից լուսանկարների շարք, որոնց կից գրել է. 

«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ապրել, այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում: Ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով: Շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար:Մենք շատ բաներիի միջով ենք անցել, և ես գիտեմ՝դեռ ավելին է սպասվում, բայց այս տեսարանը, պահն ու մարդիկ հրաշալի են և ես շնորհակալ եմ դրա համար»:

Նշենք, որ Սիրուշոն մեկնել էր Միացյալ Նահանգներ դստերը լույս աշխարհ բերելու նպատակով: