Մահացել է «Սարդ-մարդը» կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը

Հուլիսի 28-ին 64 տարեկանում մահացել է Marvel-ի կոմիքսների հեղինակ, պրոդյուսեր Ռոն Զիմերմանը, հայտնում է Deadline-ը։ Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառը քաղցկեղն է եղել։

Զիմերմանը հայտնի է որպես «Սարդ-մարդը» կոմիքսների հեղինակ։ Բացի այդ, նա սցենարներ է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Justice League Unlimited»-ն ու «Simpsons»-ը:

Նշվում է, որ ժամանակին Զիմերմանը հարաբերությունների մեջ է եղել երգչուհի Շերի հետ։ Երգչուհին արդեն ցավակցություն է հայտնել կինեմատոգրաֆիստի մահվան կապակցությամբ։ Շերի խոսքով՝ իրեն հաջողվել է այցելել Զիմերմանին մահից մի քանի օր առաջ։