Բեն Աֆլեքը կմարմնավորի Բեթմենին «Աքվամեն 2»-ում

Դերասան Ջեյսոն Մոմոան Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել Բեն Աֆլեքի հետ և ակնարկել «Aquaman» ֆիլմի երկրորդ մասում նրա մասնակցության մասին, գրում է The Verge-ը։

«Ինչ-որ մեկը բավականին լավ շրջայց է կատարել WB-ի ստուդիաներով: Բռնացրել ենք նկարահանումներին։ Զիլ կլինի․ «Aquaman 2»», – գրել է Մոմոան։

Դերասանը խոստովանել է նաև, որ ջերմ զգացմունքներ է տածում իր գործընկերոջ հանդեպ և գրել «Բրյուսի և Արթուրի» վերամիավորման մասին։ DC Universe-ում Բեն Աֆլեքը մարմնավորել է սուպերհերոս Բեթմենին, որի անունը Բրյուս Ուեյն է։ Այժմ Ռոբերտ Փաթինսոնն է խաղում Գոթեմի պաշտպանի դերը։ Մոմոան խաղում է Աքվամենի դերը: