Բրեդ Փիթը տարօրինակ բացատրություն է տվել ֆիլմի պրեմիերային կիսաշրջազգեստով ներկայանալուն (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը տարօրինակ բացատրություն է տվել  առ այն, թե ինչու է վերջերս Բեռլինում իր մասնակցությամբ Bullet Train ֆիլմի պրեմիերային ներկայացել կիսաշրջազգեստով՝ շարժելով երկրպագուների հետաքրքրությունը:

58-ամյա դերասանը Variety-ի ամսագրի հետ զրույցում տվել է հետևյալ մեկնաբանությունը.«Չգիտեմ: Բոլորս էլ մեռնելու ենք, հետևաբար եկեք խառնենք»:

Նշենք, որ Փիթը բեռլինյան պրեմիերային ներկայացել էր շագանակագույն միդի կիսաշրջազգեստով, նույն երանգի բաճկոնով, վարդագույն վերնաշապիկով և կոպիտ կոշիկներով։ Որպես աքսեսուար՝ նա ընտրել էր արևային ակնոց և մեծ կախազարդ։