Էմբեր Հերդը պնդում է, որ Ջոնի Դեփն էրեկտիլ դիսֆունկցիա ունի

Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական ​​գործընթացները դարձել են անցած գարնան ամենաքննարկվող թեման։ Եվ չնայած հունիսին դատարանը վերջնական վճիռ կայացրեց, միևնույնն է՝ նախկին ամուսինները դեռևս արևմտյան տաբլոիդների առաջին էջերում են։

Օրերս հայտնի դարձավ, որ Էմբեր Հերդը 1 մլն դոլարով վաճառել է Յուկա հովտում գտնվող իր առանձնատունը։ Իհարկե, այս գումարը բավարար չէ դատարանի ու Ջոնի Դեփի պարտքը մարելու համար, սակայն դերասանուհին չի պատրաստվում հանձնվել։ Նախօրեին մամուլում հայտնվեցին իրավական փաստաթղթեր, որոնք պատրաստել են «Aquaman»-ի աստղի փաստաբանները։

«Պարոն Դեփը կնախընտրեր չհրապարակել իր էրեկտիլ դիսֆունկցիայի մասին տեղեկությունը, սակայն, մենք կարծում ենք, որ դա է եղել սեռական բռնության և ցասման նոպաների պատճառը, որին ենթարկվել է Էմբեր Հերդը»,- ասում են դերասանուհու փաստաբանները։

Բացի այդ, Էմբերի փաստաբանները չեն կարողացել շրջանցել այն փաստը, որ Ջոնի Դեփն ընկերություն է արել Մերիլին Մենսոնի հետ, որը նախկինում մեղադրվում էր բռնաբարության համար։