Էմինեմի երկրպագուները վստահ են, որ երգիչը մահացել է, և նրան փոխարինել է կլոնը

Աշխարհահռչակ ռեփեր Էմինեմի երկրպագուները մի տեսություն են առաջ քաշել, ըստ որի՝ կատարողը մահացել է 2006 թվականին, որից հետո նրան փոխարինելու համար կրկնօրինակ են «ներկայացրել»։ VNews.am-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է Mirror հպարբերականը։

Սկզբում երկրպագուները նկատեցին, որ 2000-ականների կեսերից երգչի ձայնը սկսեց փոխվել, իսկ ոմանք ուշադրություն դարձրին արտիստիի ծնոտի գծի փոփոխությանը: Բացի այդ, երկրպագուները փոփոխություններ են նկատել նաև աստղի հագուստի ոճում։ Օրինակ, համացանցում շատերը գրում էին, որ Էմինեմի բառերը սկսեցին փոխվել մոտ 2006 թվականին՝ «ավելի շատ շեշտելով հիփ-հոփ ապրելակերպը», իսկ հագուստի ոճը փոխվեց «ավելի մռայլի»:

2016 թվականին նրա գործընկեր ռեփեր BoB-ը սկսել է հրապարակել մարդկային կլոնների մասին տեսությունը: Նա նաև կարծում է, որ ռեփերի փոխարեն կլոն է ելույթ ունենում։

«Ես կարծում եմ, որ Էմինեմը կլոն է, նա նույն տեսքը չունի, այսպես ասած, միջադեպից հետո, երբ նա պարզապես անհետացավ մոտ մեկ տարի և արդեն այլ կերպ հայտնվեց», – ասել է ռեփերի երկրպագուներից մեկը: