Մինչև 1 000 000 դոլար և ավելի․ այս տարվա ամենաեկամտաբեր ֆիլմերը

2022 թվականը ֆիլմառատ էր: VNews Culture-ը առանձնացրել է այս տարվա առաջին կեսին կինովարձույթում հայտնված ֆիլմերը, որոնք ամբողջ աշխարհում հավաքել են մեծ գումարներ:

«Top Gun: Maverick» – 1,283,536,882 դոլար

Սա 1986 թվականի կուլտային ֆիլմի շարունակությունն է՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ։ Ֆիլմն ամենադիպուկ հրաձիգի և լավագույն օդաչուի մասին է։ Այստեղ նա նույնպես շարունակում է իր անվախ թռիչքները և խուսափում վերելքից, որը կստիպեր նրան վայրէջք կատարել:

«Doctor Strange in the Multiverse of Madness» – 954,382,771 դոլար

Դոկտոր Սթրեյնջի արկածների շարունակությունն է, որում հերոսը հավաքում է նոր թիմ և ճանապարհորդում մուլտիտիեզերքով՝ հաղթելու չարին, որը սպառնում է աշխարհի հավասարակշռությանը։

«Jurassic World Dominion» – 920,871,680 դոլար

Նուբլար կղզու ոչնչացումից հետո դինոզավրերը ողողել են ամբողջ մոլորակը և ապրում են մարդկանց հետ կողք կողքի։ Բայց որքա՞ն կտևի այս փխրուն հավասարակշռությունը:

«The Batman» – 770,345,583 դոլար 

Սա Գոթեմին հանցագործներից փրկող մութ ասպետի մասին արդեն հայտնի պատմության նոր տարբերակն է։ Դետեկտիվ դրամա, որտեղ Բեթմենը հետաքննում է մի շարք սարսափելի հարձակումներ քաղաքական էլիտայի անդամների վրա:

«Minions: The Rise of Gru» – 640,226,455​​​​​​​ դոլար

Պատմություն այն մասին, թե ինչպես փոքրիկ Գրյուն դարձավ չարագործ, և ինչպես նրան այդ հարցում օգնեցին մինիոնները: 

«The Battle at Lake Changjin II​​​​​​​» – 626,571,280​​​​​​​ դոլար

Ռազմական դրամա Կորեական պատերազմի ժամանակ չինացի կամավորների և ՄԱԿ-ի զորքերի առճակատման մասին։

«Thor: Love and Thunder» – 598,679,976 դոլար 

Թորի արկածների մասին նոր ֆիլմում Կայծակի աստծո պարտականությունները ստանձնում է նրա նախկին ընկերուհին՝ Ջեյն Ֆոսթերը։ Այդ ընթացքում Թորը փորձում է գտնել իրեն Նորվեգիայում։

«Fantastic Beasts: The Secrets of Dumbledore» – 405,161,334​​​​​​​ դոլար 

Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի կախարդական արկածները շարունակվում են: Իսկ նա շարունակում է պայքարել չարի դեմ։

«Sonic the Hedgehog 2» – 401,850,518

Սոնիկը փորձում է բոլորին ապացուցել, որ ինքը հերոս է, իսկ փորձությունները չեն ուշանում՝ դոկտոր Ռոբոտնիկը (Ջիմ Քերի) նրա համար նոր փորձություններ է պատրաստել։

«Uncharted» – 401,747,690 դոլար

Երկու արկածախնդիրներ գնում են գանձեր որոնելու՝ չվստահելով միմյանց և սպասելով դավաճանության։