Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ լույս աշխարհ է բերել դստերը, վերջին օրերի ընթացքում ակտիվ է իր միկրոբլոգում՝ պատմելով այս շրջանի իր առօրյայի և մասին։ Նա լուսանկար էր հրապարակել նորածին դստեր՝ Զաբելի հետ։ Երգչուհու վերականգնված կազմվածքը գրավել էր սոցիալական ցանցերի օգտատերերին, ինչին ի պատասխան Սիրուշոն հրապարակել է լողազգեստով լուսանկար, և գրել․
«Երբ մարզասրահ դեռ չի կարելի այցելել ու սննդակարգիդ էլ չես կարող հետևել, որ չվնասի կերակրելուն, բայց պետք է արագ վերականգնվել որովհետև առաջիկայում ելույթներ կան։ Բեմի մարդկանց ու սպորտսմեն կանանց ամենամեծ խնդիրներից։ Պարզապես սկսում ես ավելի մտածված ու հաշվարկված ամեն ինչ անել ու հաճախ սեփական հաճույքների ու հարմարավետության հաշվին: Երրորդ անգամ ավելի դժվար ես վերականգնվում, բայց արդեն վարպետացած ես լինում այդ հարցում: Ամեն դեպքում, լիարժեք վերականգնվելու համար դեռ բավական աշխատանք ունեմ անելու»: