«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան ներկայացրած Ստեֆան Հայրապետյանը հայտնել է, որ պատրաստվում է հայր դառնալ

Հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանն, ով «Եվրատեսիլ 2022»-ին ներկայացնում էր Էստոնիան, ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել սիրելիի հետ՝ կից գրելով․ «Ընդամենը 6 ամիս մնաց»։

Նշենք, որ երգչի ընտրյալը պարուհի Վիկտորիա Կոիթսարն է։ Ըստ հրապարակված լուսանկարների՝ Ստեֆանը սիրելիի հետ Հայաստան այց է կատարել։