Բրեդ Փիթն իր երեխաների մասին խոսելիս հուզվել է

Ինչ էլ որ ասեն, Բրեդ Փիթը հիանալի հայր է։ Չնայած զբաղվածությանը և աշխատանքային խիտ գրաֆիկին, դերասանը երբեք չի մոռանում իր երեխաների մասին։ Իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է նրանց հետ՝ շրջապատելով նրանց հոգատարությամբ ու սիրով։ Դրում է VNews Culture-ը։

Բրեդը, ինչպես շատ ծնողներ, հպարտանում է իր երեխաներով և հարկ չի համարում դա թաքցնել։ Վերջերս «Bullet Train» ֆիլմի պրեմիերայի ժամանակ նա հաճույքով խոսել է իր 16-ամյա դստեր՝ Շայլոյի մասին։

«Այդ մասին խոսելիս աչքերիս արցունքներ են հայտնվում»,- ասել է դերասանը, երբ նրան հարցրել են աղջկա մասնակցությամբ պարային տեսահոլովակի մասին։ «Նա շատ գեղեցիկ է։ Ես չեմ հասկանում՝ որտեղի՞ց նրան նման տաղանդ: Ես անձամբ այս հարցում ահավոր անտաղանդ եմ»,- կատակել է դերասանը:

Իհարկե, Փիթը չի մոռացել հիշատակել նաև մյուս երեխաներին։ Նա խոստովանել է, որ շատ կցանկանար, որ իր ժառանգները կարողանան գտնել այս կյանքում այն, ինչն իսկապես կերջանկացնի նրանց։ «Ինձ դուր է գալիս, երբ նրանք գտնում են իրենց ուղին, գտնում են իրենց հետաքրքրող բաներ, գտնում են իրենք իրենց և ծաղկում», – ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ունեն երեք կենսաբանական երեխա՝ 16-ամյա Շայլոն և 14-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիանը, ինչպես նաև երեք որդեգիր երեխա՝ 20-ամյա Մեդոքսը, 18-ամյա Պաքսը և 17-ամյա Զահարան։