Հրապարակվել է «Աստղային պատերազմներ»-ի վրա հիմնված «Andor» սերիալի առաջին թրեյլերը

Disney-ը հրապարակել է «Անդոր» («Andor») սերիալի առաջին թրեյլերը: Սերիալը կպատմի Կասիան Անդորի կյանքի մասին «Խաբեբա մեկ։ Աստղային պատերազմների պատմություն» ֆիլմում իրադարձություններից հինգ տարի առաջ:

Գլխավոր դերակատարը նույնն է, ինչ ֆիլմում՝ Դիեգո Լունան։ Նա նաև նախագծի գործադիր պրոդյուսերն է։

Առաջին երկու դրվագները կթողարկվեն Disney +-ով՝ սեպտեմբերի 21-ին, այնուհետև կթողարկվի շաբաթական մեկ դրվագ։ Ընդհանուր առմամբ, առաջին եթերաշրջանը կունենա 12 սերիա, երկրորդ եթերաշրջանն արդեն մշակման փուլում է։