«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն այսօր նշում է որդու` Ալեքի 3-ամյակը: Լուսինեն հրապարակել է լուսանկար, որին կից գրել է․
«Ահա և իմ Ալեքը դարձավ 3 տարեկան։ Նա մարդ- ժպիտ է, ում նայելիս դու երբեք չես կարող լուրջ դեմք ունենալ։ Այնքան դրական լիցքեր, ուրախություն, ժպիտ ու լավ էմոցիաներ է բերել այս աշխարհ, որ էլ նկարագրելու չի։ Նա ժպիտ կպարգևի անգամ ամենալուրջ մարդուն. ես դրանում համոզված եմ։ Շատ եմ ուզում որ քո կյանքում լինեն անթիվ երջանիկ պահեր, որ աչքերդ միշտ պսպղան ու շողան երջանկությունից։ Լույս տան այս աշխարհին»: