BTS-ի անդամներին թույլ են տվել համերգներ ունենալ արտերկրում՝ բանակում ծառայելու ընթացքում

Հարավկորեական BTS փոփ խմբի անդամները բանակում ծառայելու ընթացքում հնարավորություն կունենան փորձեր անելու և նույնիսկ համերգներ ունենալու արտասահմանում, այս մասին VNews Culture-ի փոխանցմամբ՝ հայտնում է PageSix-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չոն Սոպին։

«BTS-ի անդամները պետք է գնան զինվորական ծառայության, և ես հավատում եմ, որ մենք կգտնենք միջոց՝ տրամադրելու փորձեր անելու, ինչպես նաև ցանկացած պահի երկիրը լքելու և ելույթներ ունենալու հնարավորություն, եթե նրանք արտասահմանյան համերգներ ծրագրած ունենան»,- ասել է Չոն Սոպը:

Նա պարզաբանել է, որ այժմ գերատեսչությունն արտիստների համար այլընտրանքային ծառայության տարբերակներ է դիտարկում։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բանակում ծառայելը բարձրացնում է մարդու հեղինակությունն այլոց աչքերում, ինչի հետ կապված՝ Չոն Սոպը կարծում է, որ կորեական բոյ բենդը կարող է է՛լ ավելի հայտնի դառնալ։