«Ջոկերի» սիքվելը էկրանին կլինի 2024-ի հոկտեմբերի 4-ին

Թոդ Ֆիլիփսի «Joker»-ի շարունակությունը կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին: Այս մասին հայտնել է Warner Bros.-ը: Ֆիլմը ստացել է Folie a Deux ենթավերնագիրը, որը ֆրանսերենից թարգմանվել է որպես «խելագարություն երկուսի համար»: Տերմինը վերաբերում է զառանցանքային խանգարմանը: Լավագույն դերասան անվանակարգում Օսկարի արժանացած Խոակին Ֆենիքսը կվերադառնա Ջոկերի դերին։

Ֆիլմի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Variety-ի փոխանցմամբ ֆիլմը լինելու է մյուզիքլ։ Հավանական է, որ Լեդի Գագան կմարմնավորի Ջոկերի հանցակից Հարլի Քուինին։

«Ջոկեր»-ը պատմում է Բեթմենի կոմիքսների գլխավոր հակառակորդներից մեկի մասին։ Խոակին Ֆենիքսը երկրորդ դերասանն է, որն այս դերի համար արժանացել է Օսկարի։ Հիթ Լեջերը հետմահու արժանացել է առաջին մրցանակին՝ Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմում իր դերակատարման համար։ Ֆիլմի ռեժիսորն, իր հերթին, արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» անվանակարգում (կոմպոզիտոր Հիլդուր Գադնաուտիր):