Սիրուշոն տեղեկացրել է Հայաստան վերադառնալու մասին

Դեռևս ամիսներ առաջ երգչուհի Սիրուշոն մեկնել էր արտերկիր երկու որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ՝ տեղեկացնելով, որ պատրաստվում է դստերը լույս աշխարհ բերել այնտեղ: 

Ինստագրամյան իր էջում երգչուհին նաև տեղեկացրել էր նրա և ամուսնու՝ Լևոն Քոչարյանի դստեր լույս աշխարհ գալու մասին՝ հայտնելով նորածին աղջկա անունը: Սիրուշոն այս շրջանում իր միկրոբլոգում պատմել է հղիությունից հետո կազմվածքը վերականգնելու և ընտանիքի հետ հանգիստն անցկացնելու մասին: Նշենք նաև,  որ երգչուհու ամուսինը վերջերս է մեկնել ընտանիքի մոտ:

Ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում Սիրուշոն հայտնել է, որ մասնակցելու է օգոստոսի 25-ին կայանալիք համերգին, որն էլ նվիրված է երգիչ Հայկոյի հիշատակին: «Օգոստոսի 25-ին մասնակցելու եմ ընկերոջս՝ Հայկոյին նվիրված համերգին Երևանում»,- գրել է Սիրուշոն: