Մեր օրերում վարսերի նորաձևությունը փոփոխվում է անընդհատ, սակայն մի բան անփոփոխ է. գեղեցիկ, փարթամ և առողջ վարսերը զարդարում են կնոջը և ընդգծում գեղեցկությունը:
Կարևոր է հիշել, որ վարսերն ամենօրյա խնամքի կարիք ունեն: Մազերը սիրում են օդ, լույս և առողջ սնունդ: Եթե մարդու օրգանիզմում ինչ-որ բան խաթարված է, ապա մազերը խունանում են, կորցնում փայլը, դառնում անորակ:
Նորաձև լինելու գաղտնիքներից մեկը անթերի և սեզոնային միտումներին համապատասխան սանրվածքն է։
Տարվա յուրաքանչյուր եղանակի համար ոճաբանները յուրահատուկ մոտեցում են առաջարկում վարսահարդարման մեջ, և այս աշունն էլ բացառություն չէ։ Ստորև ներկայացնում ենք 8 հիմնական սանրվածք, որոնք նորաձև կլինեն այս աշնանը։
Ոճաբանները խորհուրդ են տալիս աշնան համար ընտրել թեթև, հնարավորինս բնական սանրվածքներ:
Այսպիսի սանրվածքները գեղեցիկ են ինչպես երկար, այնպես էլ միջին և կարճ վարսերի դեպքում: