Ծնվել է Քլոե Քարդաշյանի և Թրիսթան Թոմփսոնի երկրորդ երեխան

Ծնվել է Քլոե Քարդաշյանի և Թրիսթան Թոմփսոնի երկրորդ երեխան։ Տեղեկությունը հայտնում է «People»-ը։

Արու զավակին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, որը հղիացել է նախորդ տարվա նոյեմբերին։

Նշենք, որ փոխնակ մոր հղիությունից ընդամենը մեկ ամիս անց Քլոեն իմացել էր, որ Տրիստանը այլ կնոջից էլ է տղայի սպասում։

Նախկին զույգն արդեն մի բալիկ ունի՝ 4-ամյա Թրուն։ Հենց Թրուով հղի լինելու ժամանակ էր պարզվել, որ Թրիսթանը Քլոեին դավաճանել է քրոջ`Քայլի Ջեների մտերիմ ընկերուհու՝ Ջորդան Ուդսի հետ։

Դրանից հետո ընտանիքը դադարել է շփվել Ջորդանի հետ, բայց Թրիսթանին կարողացել են ներել՝ հաշվի առնելով, որ երեխա է ծնվելու։ Քլոեն խզել է ռոմանտիկ կապերը նրա հետ, և երկրորդ երեխային նույն տղամարդու հետ ունենալու որոշումը խիստ զարմացրել է Քարդաշյանի հետևորդներին։