Ինչու՞ Քիմ Քարդաշյանը բաժանվեց Փիթ Դևիդսոնից

Վերջին ամիսների ամենաքննարկվող հայտնի զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը, բաժանվեցին, ինչը դարձավ այս շաբաթավերջի գլխավոր աստղային նորությունը։ Քարդաշյանների ընտանիքին ամենամոտ գտնվող Page Six հրատարակության համաձայն՝  բաժանման պատճառը եղել է զուգընկերների տարիքային տարբերությունը։

«Փիթը 28 տարեկան է, իսկ Քիմը՝ 41, և  նրանք կյանքում շատ տարբեր առաջնահերթություններ ունեն:
Փիթը ինքնաբուխ և իմպուլսիվ է և ցանկանում է, որ նա անմիջապես թռչի Նյու Յորք կամ որտեղ էլ, որ լինի: Սակայն Քիմը չորս երեխա ունի, և դա հեշտ չէ անել: Քիմը նվիրված մայր է, և նրա երեխաները միշտ առաջին տեղում կլինեն նրա համար։ Նա ցանկանում է և կարիք ունի ներդաշնակության տանը և կյանքում»,- մեկնաբանել է աղբյուրը։

Ինսայդերը նաև նշել է, որ Քարդաշյանը, ով ղեկավարում է բազմաթիվ բիզնեսներ և նկարահանումների մասնակցում , «լիովին հյուծված է այս հարաբերություններից և իր կյանքում կատարվող այլ բաներից»: Այդ թվում՝ սկանդալային ամուսնալուծությունը նախկին ամուսնուց՝ Քանյե «Յե» Ուեսթից։