Կրկին ազատ է. Քլոե Քարդաշյանը բաժանվել է գաղտնի սիրելիից

Հունիսի վերջին սկսեցին լուրեր պտտվել, որ Քլոե Քարդաշյանը նոր ընկեր ունի։ Արևմտյան մամուլը գրել էր, որ նրա ընտրյալն է դարձել ոմն ներդրող, ում հետ Քիմը աստղին ներկայացրել է ընթրիքի ժամանակ։ Ճիշտ է, հետո ինսայդերները անմիջապես ասացին, որ լուրջ հարաբերությունների մասին դեռ խոսք չկա։ Եվ ահա, հայտնի է դարձել, որ Քլոեն կրկին ազատ է։

Ըստ E! News-ի աղբյուրների՝ սիրավեպը «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աստիճանաբար մարել է»: Հնարավոր է, որ դրա պատճառն այն է եղել, որ Քլոեն զբաղված է եղել երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու նախապատրաստություններով։

Սակայն, ըստ աղբյուրների, Քարդաշյանը չի հուսահատվում։ Նա «վայելում է մենությունը՝ կենտրոնանալով բացառապես մայրության և աշխատանքի վրա»։ Աստղը հարաբերություններ է ցանկանում, սակայն այժմ նա «ոչ մեկին չի փնտրում և չի շտապում»։