Այսօր Էրիկ Կարապետյանի հարսանիքն է

Այսօր երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանիքն է։ Նրանք համատեղ հարսանեկան լուսանկար են հրապարակել իրենց ինստագրամյան էջում՝ կից դնելով հավերժության նշանը։

Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։