Այս միջամտությունը բաժանեց իմ կյանքը առաջ և հետոյի․ Քիմ Քարդաշյանը՝ կազմվածքի վերականգնման մասին

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ բարելավվել է կազմվածքը կոսմետիկմիջամտության միջոցով։ Այս թեմայի մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։

41-ամյա հայտնին լուսանկար է հրապարակել մասնագետի աշխատասենյակից, որում նա պառկած է բազմոցին սպորտային կրծկալով և սև լեգինսներով։ Տեղադրված լուսանկարում երևում է գործարար կնոջ կարմրած որովայնը, որի ծավալը նա կրճատել է մորֆեուս միկրո ասեղային լազերով կատարվող մաշկի ոչ վիրահատական ​​ձգման օգնությամբ:

Հրապարակման նկարագրության մեջ ռեալիթի աստղը նկարագրել է պրոցեդուրան «այս միջամտությունը բաժանեց իմ կյանքը առաջ և հետո» արտահայտությամբ և շնորհակալություն հայտնեց Ghavami Spa-ի անձնակազմին փորձի համար։ «Այո, որովայնի ձգման պրոցեդուրան բավականին ցավոտ է, բայց հիմա սա իմ սիրելի լազերն է»-, խոստովանել է նա:

2019 թվականի հոկտեմբերին Քիմ Քարդաշյանը նույնպես բացեց ցելյուլիտը թաքցնելու իր փորձի մասին։ Կադրերում  նա հայելու առաջ կեցվածք է ընդունել սեփական Skims ապրանքանիշի սև բարձր գոտկատեղով հեծանվային շորտերով։ «Ես ցելյուլիտ ունեմ ազդրերիս վրա, ուստի ինձ համար կարևոր է, որ այս հատվածում լրացուցիչ ձգումներ լինեն»,- բաժանորդների հետ կիսվել է Քարդաշյանը։