Իրինա Շեյքն իր հանգիստն անցկացնում է հոլիվուդյան աստղերի ամենասիրելի վայրերից մեկում՝ Իբիցայում։ Կղզում մոդելը հանգստանում է իր մտերիմ ընկերների՝ Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիսչիի և մոդել Ստելլա Մաքսվելի հետ։
Երեկ ընկերները զբոսանավով զբոսնելու է գնացել։ Իրինան վայելում էր նավով զբոսանքը, նա արևային լոգանք էր ընդունում տախտակամածի վրա, խենթություններ անում ընկերների հետ և լողում ծովում: Ծովափնյա հանգստի համար աստղն ընտրել է վառ պրինտով բիկինի, մեծ արևային ակնոց և ծավալուն ոսկե ականջօղեր՝ Burberry-ի մոնոգրամով։
Իրինայի կերպարի մասին ի՞նչ կարող ենք ասել։ Նույնիսկ պապարացիների նկարներում նա հիանալի տեսք ունի։ Մեծ մոտիվացիա նրանց համար, ովքեր դեռ բաց են թողնում մարզասրահում մարզումները:





