Էմմա Ուոթսոնը պատմել է «Հարրի Փոթերի» նկարահանման հրապարակում իր ապրած ամենասարսափելի պահի մասին (տեսանյութ)

Հարրի Փոթերի երկրպագուները հաստատ կհիշեն Ռոն Ուիզլիի և Հերմիոնա Գրեյնջերի համբույրի տեսարանը։ Սակայն այս տեսարանի նկարահանումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել գլխավոր դերակատարների՝ Էմմա Ուոթսոնի և Ռուպերտ Գրինթի համար։

Էմմա Ուոթսոնը հերթական անգամ լրագրողների հետ քննարկել է «Հարրի Փոթերը և Մահվան Պարգևները» ֆիլմի հայտնի պահը։ Ինչպես պարզվել է, տեսարանը նկարահանվել է ոչ հարմարավետ պայմաններում։ Ամբողջ խումբը ցանկանում էր տեսնել Ռոնի և Հերմիոնայի համբուրվելը, ուստի դերասանների համար անհարմար էր համբուրվել տեսախցիկի առաջ:

Բացի այդ, Էմմա Ուոթսոնը խոստովանել է, որ իր համար դժվար էր, քանի որ Ռուպերտ Գրինթին ընկալում է որպես եղբայր։ Նկարահանման հրապարակում երկու դերասաններն էլ չէին կարողանում կենտրոնանալ՝ նրանք անընդհատ ծիծաղում էին։ Ի վերջո, Ուոթսոնը ստիպված է եղել ամեն ինչ իր ձեռքը վերցնել, միայն դրանից հետո դրվագը նկարահանվել է: