Կենդանակերպի ամենաանտանելի նշանը

Առյուծ

Կենդանակերպի այս նշանը կարող է հունից հանել յուրաքանչյուրին:
Չափազանց շատախոս, ինքնավստահ ու հանդուգն. սրանք առյուծների գլխավոր հատկանիշերն են: Առյուծներին երբեք հնարավոր չէ ինչ-որ բան համոզել կամ ապացուցել. նրանց համար գոյություն ունի միայն մեկ ճշմարիտ կարծիք, և դա իրենցն է:
Կենդանակերպի ասյ նշանը սովորաբար ընտրում է թույլ ու հնազանդվող զուգընկեր՝ խեցգետին, կշեռք, կույս. նման ընտրության պատճառն այն է, որ առյուծները տանել չեն կարողանում ուժեղ և ինքնավստահ մարդկանց, նրանց հարկավոր է զրուցակից, ով չի ունենա սեփական կարծիքն ու կհամաձայնվի նրա յուրաքանչյուր գաղափարի հետ:
Առյուծներն ամեն բնագավառում ցանկանում են լինել առաջինը և դա ստացվում է նրանց մոտ: Սակայն այդ հաջողությունները կուրացնում են կենդանակերպի այս նշանին՝ դարձնելով ինքնասիրահարված ու ինքնահավան:
Առյուծները կենդանակերպի նշաններից ամենաշատախոսն են: Նրանք միշտ շատ բան ունեն պատմելու և չեն սիրում լսել դիմացինին:
Եթե ձեր միջավայրում կան նման մարդիկ, ապա զինվեք համբերությամբ, որովհետև դուք անզոր եք և կարիք չկա ծախսել ուժերն անիմաստ պայքարի համար: