Էշթոն Քաթչերը կարող էր կորցնել տեսողությունն ու լսողությունը հիվանդության պատճառով

Հոլիվուդյան դերասան Էշթոն Քաթչերը National Geographic շոուի եթերում խոսել է աուտոիմուն հիվանդությամբ տառապելու մասին։

Քաթչերը հայտնել է, որ գրեթե կորցրել է տեսողությունը, լսողությունը և քայլելու կարողությունը։ Արտիստիի խոսքով՝ երկու տարի առաջ նա ունեցել է վասկուլիտի տարօրինակ և շատ հազվադեպ ձև։

«Նա տապալեց իմ տեսողությունը, լսողությունը և շարժիչ ապարատը»,- ասել է դերասանը: Քաթչերը հավելել է, որ իր բախտը բերել է, որ ողջ է։