Բաժանման մասին լուրերի ֆոնին. Էմիլի Ռատակովսկու ամուսինը մեկնել է ընտանիքի մոտ

Մի քանի շաբաթ առաջ համացանցում լուրեր հայտնվեցին, որ Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծության հայց է ներկայացրել Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից այն բանից հետո, երբ իմացել է նրա դավաճանության մասին: Ամուսիններն իրենք են որոշել չմեկնաբանել լրագրողների շահարկումները։ Սակայն Էմիլին անուղղակիորեն ակնարկել է, որ կրկին ազատ է։

Ինչպես պարզվում է, Սեբաստիանը խնդիրներ ունի ոչ միայն անձնական կյանքում. Page Six-ը հայտնել են, որ նա մնացել է առանց աշխատանքի։ Նրան, իբր, հեռացրել են սեփական պրոդյուսերական կենտրոնից «իր վարքագծի վերաբերյալ բողոքների» պատճառով։ Հիշեցնենք, որ 2014 թվականին Սեբաստիանը Սաֆդի և Օսկար Բոյսոն եղբայրների հետ հիմնադրել է Elara Pictures-ը։

Սեբաստիանն արդեն մեկնաբանել է իր հեռացման մասին լուրերը. «Ես ընկերության սեփականատերն եմ, ոչ թե աշխատող։ Որոշակի արձակուրդ եմ վերցնում մորս առողջության և ընտանիքիս բարօրության մասին հոգալու համար»,- լրագրողներին ասել է պրոդյուսերը։