«Ծննդաբերությունից 8 օր անց»․ Սիրուշոն պատմել է աշխատանքային գրաֆիկի և նոր զուգերգի մասին

Երգչուհի Սիրուշոն, ով այս շրջանում արտերկրում է, իր միկրոբլոգում պատմել է, որ ծննդաբերությունից հաշված օրեր անց անցել է աշխատանքային բուռն գրաֆիկի։

Երգչուհին մանրամասնել է, որ շուտով ներկայացնելու է զուգերգ երիտասարդ հեղինակ-կատարող Աշեր Յելոյի հետ, որի հետ դեռևս ամիսներ առաջ նույնը հրապարակել էր սոցցանցային իր էջում՝ հեռավար զուգերգ կատարելով։ 

Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում երգչուհին հրապարակել է հոլովակ՝ գրելով․ «Ծննդաբերությունից 8 օր անց։ Որքա՞ն է տևել ձեր ֆիզարձակուրդը»։