«Նա դատարկված է․ բոլորը զգուշացնում էին, որ նման արարքը կվանի Քիմին, բայց նա չլսեց». Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի բաժանման նոր մանրամասներ

Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են անցյալ շաբաթ։ Եվ թվում էր, թե բաժանման պատճառը պարզ էր՝ սիրահարները չէին համապատասխանում իրենց հայացքներով, այդ թվում՝ նախկին զույգի տարիքային մեծ տարբերության պատճառով։ Հիշեցնենք, որ Քիմը 41 տարեկան է, իսկ կատակերգուն՝ 28։ Սակայն ամերիկյան հրատարակիչները հայտնում են ևս մեկ պատճառ, որն, անկեղծ ասած, մի փոքր զարմացնում է մեզ։

Պարզվում է, որ Փիթը շտապել է ձեռք բերել մատանի… Հաղորդվում է, որ կատակերգուն ամուսնության առաջարկություն է արել Քիմին՝ դրանով իսկ վանելով աստղին: Դե, իսկ հետոն դուք արդեն գիտեք: «Ամեն ինչ շատ արագ էր զարգանում: Քիմը ցանկանում էր դանդաղեցնել ընթացքը, իսկ դրա փոխարեն Փիթն առաջարկություն արեց: Նա դատարկված է։ Բոլորը նրան զգուշացնում էին, որ իր գործողությունները կվանեն Քիմին, բայց նա չլսեց։ Հիշեք, որ սա այն նույն տղան է, ով Արիանա Գրանդեին ամուսնության առաջարկ արեց ընդամենը մի քանի շաբաթ հետո: Փիթը ոչինչ չսովորեց այս հարաբերություններից »,- հայտնում են Radar պորտալի աղբյուրները:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի սիրավեպը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Սիրահարները շատ ժամանակ էին անցկացնում միասին. գնում կինո, ճաշում ռեստորաններում և նույնիսկ ռոմանտիկ ճանապարհորդության են մեկնել Բահամյան կղզիներ: