Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը՝ ջրահարսի կերպարում

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր ֆոտոշարք՝ ներկայանալով ջրահարսի կերպարում։

«Ջրահարսերը գոյություն ունեն»‎,- ֆոտոշարքին կից գրել է դերասանուհին։

Գեղեցիկ կադրերի հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է (Icon): Նկարահանումը իրականացվել է Դիլիջանի թաքնված ջրվեժում։

Հավելենք, որ տևական ժամանակ է՝ Իննա եթերային զբաղվածություն չունի, փոխարենը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում և պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով և տեսանյութերով։