Սքարլեթ Յոհանսոնին քննադատել են իր լողազգեստի համար

Սքարլեթ Յոհանսոնը նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել մտերիմների հետ։ Օրերս դերասանուհին ամուսնու՝ Քոլին Ջոստի և ընկերների հետ զբոսանավ հանգիստն է վայելել։ Ընկերները հանգստացել են հայտնի շրջաններից մեկում, որը գտնվում է Նյու Յորքի մերձակայքում։

Ծովափնյա հանգստի համար Սքարլեթը վառ կերպար է ընտրել։ Դերասանուհին կարմիր բարձր գոտկատեղով լողազգեստ է կրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ Արևից նա թաքնվել է սպիտակ գլխարկի և նեղ սև ակնոցի օգնությամբ։ Դատելով լուսանկարներից՝ աստղը հիանալի ժամանակ է անցկացրել՝ նա արևային լոգանք է ընդունել տախտակամածի վրա և վարել հիդրոցիկլ:

Ցավոք սրտի, Սքարլեթի ոճը բոլորին չէ, որ դուր է եկել։ Համացանցի օգտատերերը քննադատել են աստղի լողազգեստը։ Նրանց կարծիքով՝ տարիքով կանայք են նման մոդել կրում։ «Ամենավատ լողազգեստը», «Տատիկը զանգեց, խնդրում է վերադարձնել լողազգեստը», «Ի՞նչ է հագել. սա տատիկի՞ց է պարտք վերցրել», «Այս լողազգեստը նիհարեցնող ներքնազգեստի տեսք ունի»,- գրել են օգտատերերը։