«Ծովն ուղղակի հրաշալի է»․ Լուսինե Թովմասյանի կիպրոսյան հանգստի լուսանկարները

Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և պատմել ընտանեկան հանգստի մասին, որն անցկացնում են Կիպրոսում։ 

«Ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ Կիպրոսի հանգստի մասին։Արդեն երկրորդ տարին է, ինչ գալիս ենք Կիպրոս և վարձակալում ենք բնակարան, որովհետև շատ մոտ է։ Ծովը ուղղակի հրաշալի է։ Երեխաների հետ և հատկապես փոքրերի , ավելի հարմար է բնակարանում անցկացնել մեկ ամիս հանգիստը քան հյուրանոցում։ Այստեղ պատրաստում ենք, խաղում ենք, լվանում ենք հեմց այնպես, ինչպես տանը։

Ծովը բնակարանին շատ մոտ է. փողոցը անցնում ես և արդեն ափին ես։ Կողքին մեծ սուպերմարկետ կա, որտեղից կարող ես գտնել ամեն ինչ թարմ։ Մի խոսքով ամեն ինչ շատ հարմարավետ է։ Հավատացեք ուրիշ ոչինչ պետք չի լիարժեք հանգստի համար»,- գրել է մոդելը։