Հայտնի Balenciaga ապրանքանիշը քննադատության է ենթարկվել 1800 դոլար արժողությամբ պայուսակներ վաճառելու համար, որոնց ստեղծման ժամանակ ոգեշնչվել են պլաստիկ աղբի տոպրակներից: Նշվում է, որ Twitter-ի օգտատերերից մեկը դրանք անվանել է օրինական գողություն, իսկ մյուսը՝ պաթոլոգիական սոցիալական փորձարկում։ Պատմում է korrespondent.net-ը:
Բրենդային պայուսակը պատրաստված է հորթի կաշվից՝ պարանով` չորս տարբեր գույների՝ սև, սպիտակ, կապույտ և դեղին։
«Ես չէի կարող բաց թողնել աշխարհի ամենաթանկ աղբի տոպրակը պատրաստելու հնարավորությունը, քանի որ ո՞վ չի սիրում նորաձևության սկանդալներ»,- ասել է նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան։