Ինչ հուզիչ է. Քայլի Ջենները ցույց է տվել, թե ինչպես է անցել իր առաջին տարեդարձը

Քայլի Ջեները երեկ տոնել է ծննդյան օրը։ Ո՞վ կմտածեր, որ հասարակ դեռահասից նա կվերածվի մեր ժամանակների ամենաազդեցիկ կանանցից մեկի։ 25 տարեկանում նա կարողացել է նվաճել գեղեցկության ոլորտը, վաստակել միլիոններ և դառնալ իսկական թրենդսթեր: Հոբելյանի պատվին աստղը որոշել է ուրախացնել երկրպագուներին ընտանեկան արխիվից լուսանկարներով:

Քայլին ցույց է տվել, թե ինչպես է անցել իր առաջին ծննդյան օրը։ Հարազատները աստղային փոքրիկի համար մեծ տոնակատարություն են կազմակերպել՝ գունավոր փուչիկներ, գլխարկներ և Թվիթի Փայեի պատկերով մեծ տորթ։ Կարծես թե շքեղ տոների հանդեպ սերը դեռ մանկուց է սերմանվել գործարար կանանց մեջ։

Իհարկե, երկրպագուները չէին կարող անցնել հուզիչ նկարների կողքով։ Համացանցից օգտվողները սկսել եմ շնորհավորել Քայլիին. «Ծնունդդ շնորհավոր, աստղիկ», «Շնորհավոր օրդ, թագուհի: Մենք սիրում ենք քեզ», «Ամենաթեժ կինը», «Ծնունդդ շնորհավոր, լեգենդ»: