Սինդի Քրոուֆորդ ամերիկացի մոդել է։ Իր մոդելային գործունեության մեջ ունեցած հաջողությունները օգնեցին նրան դառնալ միջազգային աստղ, որի արդյունքում նա սկսեց նաև նկարահանվել հեռուստանախագծերում և ֆիլմերում։ Հիմա նրա օրինակին է հետևում գեղեցկուհի դուստրը՝ Քայա Հերբերը, ով նույնպես մեծ հաջողությունների է հասել մոդելային բիզնեսում և զարդարել է Vogue-ի շապիկը՝ կիսվելով երկրպագուների հետ իր նիհարության գաղտնիքով և առանձնահատուկ սննդակարգով:
Քայայի հասակը 182 սմ է, իսկ քաշը 47 կգ: Գեղեցկուհին գիտակցում է, որ չափն անցել է նիհարելու գործում և խոստովանում է, որ ցանակնում է 2-3 կգ հետ վերադարձնել: Սակայն նա կիսվել է իր «մոդելային» դիետայով՝ հավատացնելով, որ այն շատ արդյունավետ է:
Նա օգտագործել է շատ խիստ, սակայն անչափ արդյունավետ դիետա, որը թույլ է տալիս հիանալի արդյունքի հասնել ընդամենը մի քանի օրում:
Այս դիետային հետևելու դեպքում մարդը ստիպված է լինում զգալիորեն նվազեցնել մթերքի և կալորիաների քանակը, ինչը թույլ է տալիս ընդամենը 5 օրում ազատվել 6-7 կգ ավելորդ քաշից:
Հարկ է հիշել, որ այս «մոդելային» դիետային հետևելու դեպքում հարկավոր է առավելագույս նվազեցնել աղի գործածությունը, օրական խմել առնվազն 2 լիտր ջուր, հետևել կալորիաներին (առավելագույնը 1000 կալորիա) և չսնվել ժամը 15:00-ից հետո (սաստիկ քաղցի դեպքում կարելի է մաղադանոս ուտել):
Դիետայի ընթացքում կարելի է ուտել անյուղ ձուկ ու միս, յուղազրկված կաթնամթերք, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն:
Գեղեցկուհին զգուշացնում է, որ այս դիետան շատ վտանգավոր է և հարկավոր է հետևել այս սննդակարգին միայն բժիշկների հսկողության տակ:
Կայա Հերբերը նաև կարծում է, որ նիհարելու կարիք ունեն միայն չափազանց գեր կանայք ու աղջիկները: Նա խորհուրդ չի տալիս հաճախ հետևել դիետաների, որովհետև սահմանափակ սնունդն ազդում է տրամադրության և կյանքի որակի վրա: