Ռեփեր A$AP Rocky-ին դատի են տվել հարձակման համար

A$AP Rocky-ին դատի են տվել իր նախկին ընկերոջ վրա հարձակման և վնասվածքներ հասցնելու համար: Այս մասին հայտնում է TMZ-ը։ A$AP Mob-ի նախկին անդամ Թերել Էֆրոնը պնդում է, որ ռեփերը «մի քանի անգամ կրակել է իր վրա»: Ավելի վաղ A$AP Rocky-ին ոստիկանությունը ձերբակալել է կրակոցների գործով, բայց ազատ է արձակվել 550,000 դոլար գրավի դիմաց:

Լրագրողների ձեռքն ընկած հայցի համաձայն՝ Թերել Էֆրոնը պնդում է, որ A$AP Rocky-ն նոյեմբերի 6-ին Հոլիվուդում հանդիպում է կազմակերպել՝ իր և Էֆրոնի միջև թյուրիմացությունները հարթելու համար, որոնք ի վերջո հանգեցրել են կրակոցների։ Դատելով տուժողի խոսքերից՝ նա ձեռքի վնասվածք է ստացել։ Այժմ նա ռեփերից փոխհատուցում է պահանջում․ տուժողը պնդում է, որ մինչև օրս էմոցիոնալ սթրեսի մեջ է։