Օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երգիչ Հրագի հարսանիքը։ Նա նախընտրել էր ավանդական հարսանիք։ Նախ փեսայի բարեկամները գնացել են հարսի հետևից, ապա տեղի էր ունեցել պսակադրության արարողությունը։ Պսակադրության արարողությանը հաջորդել էր մեծ խնջույքը՝ հայտնի ռեստորաններից մեկում։
Հրագի ընտրյալը Միլան է: Նա պարուհի և բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով Ինստագրամի իր էջում:
Այս պահին զույգն իր մեղրամիսն է վայելում Մալդիվյան կղզիներում․ նրանք սոցցանցերի իրենց էջերում համատեղ լուսանկարներ են հրապարակել։