Սիրուշոն ներկայացրել է արտաքին նոր փոփոխությունը (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսանակար, որին կից գրել է. «Մազերի նոր գույն»:

Նշենք նաև, որ երգչուհին լուսանկարը հրապարակել է ինքնաթիռից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչուհին վերադառնալու է՝ Հայկոյին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Սիրուշոն արդեն մի քանի ամիս է՝ արտերկրում է, որտեղ մեկնել էր իր դստերը լույս աշխարհ բերելու նպատակով: