Բրիտանացի հայտնի տրանսվեստիտ կատակերգուն, ոգեշնչվելով Զելենսկու օրինակով, ցանկանում է քաղաքական կարիերա սկսել (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կատակերգուներից մեկը՝ դերասան Էդդի Իզարդը, որը տրանսվեստիտ է և սիրում է բեմում, ինչպես նաև առօրյայում հանդես գալ մասամբ կամ ամբողջությամբ կանացի հագուստով, խոսել է քաղաքական կարիերա սկսելու մտադրության մասին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատկանշական է, որ Իզզարդն իր քաղաքական մղումներում ներշնչանք է գտել ի դեմս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, որը նախքան քաղաքականություն մտնելը եղել է հաջողակ կատակերգու:

Իզզարդը հայտարարել է, որ իր նպատակն է առաջադրվել որպես Լեյբորիստական կուսակցության պատգամավորության թեկնածու, հենց որ հարմար տեղ լինի:

Նշենք, որ Զելենսկին Ուկրաինայում ազգային համբավ է ձեռք բերել՝ նկարահանելով «Ժողովրդի ծառան» հումորային սերիալում, որտեղ նա մարմնավորել է երեսուն տարեկան ավագ դպրոցի պատմության ուսուցչին, ով անսպասելիորեն ընտրվել է երկրի նախագահ: