Պիկեն Շակիրայից բաժանվելուց երկու ամիս անց սիրավեպ է սկսել 23-ամյա աղջկա հետ

Երկու ամիս առաջ Շակիրան բաժանվեց իր սիրելի Ժերար Պիկեից՝ 12 տարվա հարաբերություններից հետո։ Ըստ աղբյուրների՝ երգչուհին հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։

Եվ, չնայած նրանք փորձում են ընկերական հարաբերություններ պահպանել հանուն երեխաների դաստիարակության, ըստ երևույթին, դա նրանց չի հաջողվում (աստղերը երկու որդի ունեն՝ 7-ամյա Սաշան և 9-ամյա Միլանը): Այժմ նախկին զույգը պատրաստվում է խնամակալության հարցը լուծել դատարանի միջոցով։

Ժերար Պիկեն, հավանաբար, այնքան էլ չի անհանգստանում Շակիրայից բաժանվելու կապակցությամբ: The Sun-ը տեղեկացել է, որ ֆուտբոլիստը գաղտնի սիրավեպ է սկսել 23-ամյա ուսանողուհու հետ։ Նրա նոր ընտրյալը Կլարա Չիա Մարտին է, որի հետ միասին աշխատում է։

Այժմ զույգը փորձում է հնարավորինս պահպանել գաղտնիությունը, ուստի մինչ այժմ լրագրողներին չի հաջողվել գտնել նրանց նկարները համացանցում։