Էմիլի Ռատակովսկին` կիսաթափանցիկ զգեստով, որից անհնար է աչք կտրել

Չնայած վերջերս Էմիլի Ռատակովսկին բաժանվեց ամուսնուց՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից, մոդելը չի ​​հուսահատվում և շարունակում է երկրպագուներին ուրախացնել իր արտաքինով։ Պապարացիները միշտ փորձել են բաց չթողնել աստղի նոր լուքերը, սակայն այժմ, երբ է՛լ ավելի մեծ ուշադրության կենտրոնում է գտնվում, Ռատայկովսկին պարզապես չի կարող աննկատ մնալ պապարացիներից։

Նախօրեին նրան նկատել են Նյու Յորքի փողոցներում։ Ռատակովսկին զբոսնել է իր շան հետ և անգամ այս առիթով ընտրել է ամբողջովին ոչ ամենօրյա տեսք։ Էմիլին կրել է կիսաթափանցիկ հագուստ՝ կիպ երկար թևերով վերնահագուստ ու էքստրեմալ մինի կիսաշրջազգեստը հիանալի կերպով ընդգծել են մոդելի կազմվածքը։

Հիշեցնենք, որ Էմիլի Ռատակովսկին լքել է ամուսնուն այն բանից հետո, երբ իմացել է նրա բազմաթիվ դավաճանությունների մասին։