«Նա դրանցով ինձնից լավ տեսք ունի». Մադոննան խոսել է իր հագուստը կրող որդու մասին

Մադոննան The Tonight Show-ի եթերում հայտնել է, որ իր 16-ամյա որդին՝ Դեյվիդ Բանդան, ում որդեգրել է 2006 թվականին, ոչ միայն հագնում է իր հագուստը, այլև դրանցով ավելի լավ տեսք ունի, քան ինքը:

«‎Նա կարող է հագնել ցանկացած հագուստ և նորաձև տեսք ունենալ»,- ասել է նա հաղորդավար Ջիմի Ֆելոնին:

«‎»Դա նույնիսկ նյարդայնացնում է: Նա հագնում է իմ հագուստը և դրանց մեջ ինձնից ավելի լավ տեսք ունի։ Նա նույնիսկ կարող է զգեստ հագնել և նմանվել տղամարդու‎»‎։

Հիշեցնենք, որ Մադոննան և նրա որդին ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ միասին եկալ էին բռնցքամարտի հանդիպմանը. Դեյվիդը ելքի համար ընտրել էր adidas x Gucci-ի համագործակցության կարմիր զգեստ՝ կրկնելով իր մոր կերպարը, որով նա 1993 թ․ հայտնվել էր «‎»Sleepless in Seattle» ֆիլմի պրեմիերային։ Իսկ ավելի վաղ Դեյվիդը կազմակերպել էր տնային նորաձևության ցուցադրություն՝ սպիտակ Mae Couture մետաքսե զգեստով։