Որոշ բաժանորդներ Գոհարի նոր կազմվածքը մեծ ձեռքբերում չեն համարում, քանի որ նա դիմել է պլաստիկ վիրաբույժի։ Ավետիսյանը, սակայն, վստահեցնում է, որ եթե չլինեին խիստ սննդակարգը, ճիշտ սնվելը, սպորտը, նա չէր հասնի իր ներկայիս վիճակին. «Առաջին վիրահատությունը եղել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ես կրծքի բարձրացում արեցի, ծննդաբերությունից հետո հանեցի հսկայական դիաստազը (որովայնի մկանների շեղումը) և ճարպը բաշխեցի ամբողջ մարմնով՝ գեղեցիկ կազմվածք ստանալու համար»,- հիշում է 29-ամյա գործարարուհին։
Երիտասարդ մայրիկը հավատում էր, որ հրաշք կկատարվի անմիջապես, բայց նրա քաշը մնաց նույնը՝ 90 կիլոգրամ։ «Իհարկե, այտուցներ կային, բայց ես շարունակում էի սպասել, որ դրանք կանցնեն և կնիհարեմ», – կիսվել է նա:
«Վիրահատությունից անցել էր վեց ամիս… Ես անընդհատ սպասում էի նիհար Գոհարի հայտնվելուն, բայց նման բան չեղավ. Իմ քաշը հասել է 92-94 կգ-ի։ Ճիշտն ասած, երկար ժամանակ մտածում էի, որ սա իմ նորմալ քաշն է ու չեմ կարող ավելի նիհարել։ Կրծքավանդակն այլևս կախված չէ, հարթ որովայն, փարթամ կազմվածք… Բայց, միևնույն է, հոգուս խորքում երազում էի գալ խանութ և լսել՝ չափսդ հաստատ կա»,- պատմել է Գոհարը։
Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ, իսկ կազմվածքը, կարծես թե, փոփոխվելու մտադրություն չուներ։ «Քաշը բոլորովին չէր նվազում, քանի որ ուտելու սովորությունները նույնն էին, ես ուղղակի ազատվել էի ստամոքսիս և կրծքավանդակիս մաշկի կախվածությունից, որը ծննդաբերությունից և բազմաթիվ նիհարելուց հետո հասել էր ահռելի չափերի։ Ես չեմ նիհարել, չեմ լուծել իմ խնդիրը և մնացել եմ նույն թմբլիկը, միայն որոշ փոփոխություններով»,- ասել է նա։
Ուստի Գոհարը սկսեց աշխատել ինքն իր վրա ու կտրուկ փոխեց սննդակարգը։ Ի դեպ, համացանցի հետևորդները կարծում էին, որ նա իրեն պարզապես տանջում է։ Ինչպե՞ս կարող ես գոյատևել՝ առավոտյան խմելով միայն սուրճ և ուտել ազնվամորի կամ հապալաս, իսկ հաջորդ ճաշին՝ թեթև աղցան: Սակայն Ավետիսյանը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին ու վերջապես գցել ատելի կիլոգրամները։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վիրահատությունը կարող է լուծել ամեն ինչ, նիհարել, դուք խորապես սխալվում եք, դա հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տոննաներով ճարպ հեռացվի, դուք նորից կունենաք այն, եթե քաշ հավաքեք: Վստահե՛ք ինձ, մի մարդու, ով փորձել է հարյուրավոր դիետաներ և նիհարել է ավելի քան 300 կգ»,- վստահեցրել է դիմահարդարը։