Իմացիր՝ քավորկինը միշտ կողքիդ է. Էմմին լուսանկար է հրապարակել Սվետլանա Իշխանյանի հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ կայացել է երգիչ Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի հարսանիքը:

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում։

ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած երգչուհի Էմմին օրեր առաջ ժամանել էր Հայաստան, որպեսզի ներկա գտնվեր հարսանիքին՝ քավորկնոջ կարգավիճակում։

Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար նորահարսիկի հետ՝ կից գրելով. «Իմ գեղեցկուհի հարսիկ, ուզում եմ լինես երջանիկ և իմացիր՝ քավորկինը միշտ կողքիդ է»: