Արթուր Վանեցյանի 21-ամյա որդին նշանադրվել է (լուսանկարներ)

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի որդին նշանադրվել է: Այս մասին գրում է Starnews.am-ը։ Համացանցում հայտնվել են կադրեր նշանադրությունից, որը տեղի է ունեցել ընտանեկան նեղ մթնոլորտում: Զույգը նշանադրվել է երեկ՝ օգոստոսի 11-ին։

Նշենք, որ Արթուր Վանեցյանի որդին 21 տարեկան է:

Հավելենք, որ Արթուր Վանեցյանը 3 երեխա ունի: Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։