Սիրտս կրակով լցվավ. ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան

Երգիչ, դերասան Արամ MP3-ը հայտնել է ընտանիքում համալրման մասին։ Նա Ինստագրամի իր էջում հայտնել է, որ ծնվել է իրենց ընտանիքի երրորդ երեխան։

«Սիրտս կրակով լցվավ, Շողեր Ջան։ Շողեր Արամի Սարգսյան»,- գրել է երգիչը։

Հավելենք, որ Արամն ու կինը նաև երկու որդի ունեն․ եղբայրներին միացավ նրանց փոքրիկ քույրիկը։