Մահացել է «Վեց օր, յոթ գիշեր» ֆիլմի աստղ Էն Հեչը (լուսանկարներ)

Ամերիկյան դերասանուհի Էն Հեչը, որը Լոս Անջելեսում ողբերգական ավտովթարից հետո մեկ շաբաթ միացված էր կենսաապահովման սարքին, մահացել է: Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, 53-ամյա դերասանուհին թմրանյութերից կախվածություն է ունեցել և ըստ ոստիկանների, վթարի ժամանակ ևս թմրանյութի ազդեցության տակ է եղել:

Նա գտնվելով ղեկին, բախվել էր մի կնոջ տանը, ինչից հետո բնակչուհին լուրջ վնասվածքներ էր ստացել:

Բժիշկները հայտնել են, որ Հեչը չի ապրի. նրա ուղեղը հայտարարվել է մեռած:

Հիշեցնենք, որ Հեչը տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, այդ թվում՝ «Վեց օր, յոթ գիշեր», որտեղ նա խաղացել է Հարիսոն Ֆորդի հետ, «Ֆորս մաժոր», «Ճշմարտության ժամը», «Փսիխո» և շատ ուրիշներ