Նախիրներով են շրջում. Գարիկ Մարտիրոսյանի կինը դժգոհել է Երևանի շոգից

Սիրված հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, պատմել է, թե ինչպես է վերապրում հայաստանյան շոգը։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան։

«Երևանում ցերեկը + 45 է. Եկել եմ դաշտ՝ բոված արևածաղիկ հավաքելու»,- Ինստագրամում հրապարակված լուսանկարն այսպես է մակագրել։

Բաժանորդներն իրենց հերթին բազմաթիվ զավեշտալի մեկնաբանություններ են գրել. «Նման հավաքողները նախիրներով են շրջում, դաշտերը տրորում, արևածաղիկներ գողանում»։ Մյուսներն իրենց հիացմունքն են արտահայտել` Հայաստանի «հյութալի» ու «արևոտ» արևածաղիկների ու հումորիստի կնոջ նկատմամբ:

Նախկինում Լևինան բաժանորդներին խորհուրդ էր տվել վաղ արթնանալ՝ զբոսնելու ոչ թե 45, այլ ընդամենը 27 աստիճան շոգին։ Բաժանորդները, բնականաբար, ծաղրել էին նրան և խորհուրդ տվել բացահայտել հրեական խորհրդավոր հոգին հայկական կլիմայի պրիզմայով:

Լևինան էլ հրեական հումորով էր արձագանքել. «45-ն, իհարկե, 27 չէ: 27-ն էլ 45 չէ: Սա հասկանալու համար գրանցվե՛ք իմ ամառային մարաթոնին, որը կոչվում է «Ադապտացիա»: Տեղերը սահմանափակ են։ Երջանկություն ձեզ, ոչ թե փող»։

Հիշեցնենք, որ Լևինան Հայաստանում է հուլիսի 7-ից։ Նա արդեն հասցրել է այցելել երկրի բազմաթիվ տեսարժան վայրեր: Լևինա և Գարիկ Մարտիրոսյաններն ամուսնացած են ավելի քան 20 տարի։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստրը` Ժասմինը և որդին` Դանիելը։ Ժաննան և Գարիկը ծանոթացել են ՈՒՀԱ-ի շնորհիվ` 1997 թվականին, Սոչիում։